-
04.11.2019|
13:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ 2020-ի նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու:
-
04.11.2019|
13:17
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել Brexit-ի գործընթացի երկարաձգման և հոկտեմբերի 31-ին չիրականացնելու համար:
-
04.11.2019|
13:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «շատ լավ» հարաբերություններ ունի: Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի և Չինաստանի հետ իր հարաբերությունները նույնպես «շատ լավ» են:
-
04.11.2019|
13:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների և շահարկումների մասին, որ տեղի են ունենում վերջին 1,5 տարում: Նա ներկայացրեց մի քանի դիտարկումներ:
-
04.11.2019|
13:15
ԼՂ կարգավորման հարցում հստակ ձևակերպված և ընդունելի որոշումը կարող է ընդունվել հանրաքվեի միջոցով՝գտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
04.11.2019|
13:14
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 765 մլրդ դրամ, որ 13.5%-ով ավելին է անցած տարվա ցուցանիշից՝ Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
04.11.2019|
13:13
Նոյեմբերի 4-6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կլինի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը։
-
04.11.2019|
13:13
Մոլդովայի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ ռուսամետ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչն ընտրվել է Քիշնևի քաղաքապետ:
-
04.11.2019|
13:12
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար, ուսական կողմում կա 250 ավտոմեքենա:
-
04.11.2019|
11:05
Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Էլլադայի՝ Հունաստանի եկեղեցու հովվապետի հետ՝ ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի արտաքին հարաբերությունների բաժնի պետ միտրոպալիտ Իլարիոնը Россия-24-ի եթերում: